Tuesday, March 11, 2008

«Ժառանգությունը»՝ քաղաքական հետապնդման թիրախ

Ստեփան Սաֆարյան. «Շատ դեպքերում մեղավոր ենք դարձել մեր տեսածի համար»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրավապահ մարմինների օգնությամբ իրենց կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Սաֆարյանը երեկ դատախազությունում 8 ժամ է անցկացրել:

«Ես կարծում եմ, որ քաղաքական պատվեր իջեցնողներին առավելապես վրդովեցնում են «Ժառանգություն» կուսակցության` օրինականության շրջանակներում կատարվող քայլերը, հարցումները, հարցադրումները», - ասաց նա: - «Մենք բազմաթիվ գրավոր պարզաբանումներ ենք պահանջել պատկան մարմիններից այս կամ այն խնդրի հետ կապված, ինչպես, օրինակ, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ: Մենք հաղորդում ենք տարածել մինչ այս դեպքերը հանցագործությունների մասին` պատգամավորների լիազորություններին խոչընդոտելու փաստերի առնչությամբ, Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած ծեծկռտուքի, քաշքշոցի, հրմշտոցի փաստերի վերաբերյալ»:

«Ես կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցության` միանգամայն օրենքի շրջանակներում տեղավորվող այս գործողությունները նյարդայնացնում են որոշ շրջանակների, եւ կարծում եմ, ներկայումս մեր քաղաքական հայացքների նկատմամբ իրականացվող այս հետապնդումը կապ ունի, անշուշտ, «Ժառանգություն» կուսակցության գործունեության հետ: Շատ դեպքերում մենք մեղավոր ենք դարձել մեր տեսածի համար», - ասաց նա:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով, քննչական մարմնի գործողությունները «անաչառ չեն»:

«Չեմ կարող գնահատական չտալ, որ չեմ վստահում այդ քննչական գործողություններին: Տեղի ունեցողը ես համարում եմ պատգամավորի հայտնած տեսակետի, ունեցած ելույթի շուրջ քաղաքական հետապնդում… Եվ այդ կարծիքը նաեւ գրավոր եմ հայտնել` իմ ցուցմունքներում», - հավելեց Ստեփան Սաֆարյանը:

«Եթե քաղաքական հետապնդում է, բնականաբար, կա նաեւ քաղաքական պատվեր», - ասաց պատգամավորը` շարունակելով. - «Թե ում կողմից` ես կարծում եմ, որ ինքը` քննչական մարմինը կօգնի հետագայում բացահայտել նաեւ պատվիրատուին»:

Այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նրան հարցաքննել են իբրեւ տուժողի. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մինչեւ օրս չհայտնաբերված անձը դանակահարել էր պատգամավորին:

Այսօրվա իր ցուցմունքում պատգամավորը քննչական մարմնին հայտնել է, որ, իր կարծիքով, իրեն դանակահարող անձը, նաեւ նրա հետ եղած մի քանի հոգին սադրիչներ են եղել, ովքեր քաղաքապետարանի շրջակայքում հայտնվել են հատուկ նպատակով:

«Ինձ համար միանշանակ է, որ դրանք սադրիչներ կարող էին լինել, որովհետեւ մինչ այդ մեր ժողովրդի, քաղաքացիների մոտ բազմիցս խնդրանքով եւ հորդորներով հանդես եմ եկել, որ ոստիկանական ուժերի եւ քաղաքացիների միջեւ անպայման միջանցք պահպանվի 3-4 մետր: Գրեթե բոլոր խնդրանքները մինչեւ այդ կատարվել էին: Այդ խումբը, որ կար, որեւէ կերպ իմ խնդրանքներին, հորդորներին չարձագանքեց»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ հատուկ կարծիք է կցել իր ցուցմունքներին` նշելով. - «Համաձայն չեմ այն ձեւակեպմանը, որ կազմակերպիչներ որպես այդպիսին, սադրիչներ եւ այլն, եւ այլն հանդես են եկել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը եւ այլոք… Այդպես էր գրված որոշման սկզբում: Ես այդ ձեւակերպման հետ համաձայն չեմ եղել, հատուկ գրել եմ, որ դրա հետ կապված առարկություն ունեմ: Եվ իմ ցուցմունքում նշել եմ, թե առարկությունս ինչին է վերաբերում. որ գտնում եմ, որ նրանք չեն մեղավոր իրադարձությունների նման զարգացման համար: Մեղավորները նրանք են, ովքեր այդ սադրիչներին ուղարկել էին այդ օրը սադրանքներ կատարելու»:

azatutyun.net

Posted by Fseon on 03/11 at 06:31 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Բորիս Նավասարդյանի դիտարկումները

Բորիս Նավասարդյան. «Հրամանագրի դրույթը, որը կապված է լրատվամիջոցների գործունեության հետ, խախտվում է, եւ դա հանդուրժվում է»:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք Հայաստանի օրենսդիր մարմինը դեռ չի ընդունել: Եվ հանրապետության նախագահը արտակարգ դրություն մտցնելու մասին մարտի 1-ի հրամանագիրն արձակել է ղեկավարվելով Սահմանադրության 14-րդ կետի դրույթներով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք զանգվածային լրատվամիջոցներին առնչվող դրույթը հրամանագրում համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքի պահանջներին, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վերապահումով պատասխան տվեց. - «Ինձ այս օրերին մեկ այլ բան է ավելի մտահոգում: Դա այն է, որ զանգվածաբար նախագահի հրամանագրի դրույթը, որը կապված է լրատվամիջոցների գործունեության հետ, խախտվում է, եւ դա հանդուրժվում է: Ես առաջին հերթին նկատի ունեմ այն, որ համարյա բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները եւ թերթերը, որոնք մենք սովորաբար իշխանամետ ենք կոչում, փաստորեն որեւէ ձեւով իրենց գործունեությունը չեն սահմանափակել»:

Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը մասնավորապես նկատի ուներ, որ հեռուստաընկերությունները եւ ինչպես Հայաստանում ընդունված է ասել իշխանամետ մամուլը հենց հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից պետական եւ ներքաղաքական կյանքի մասին ոչ միայն պաշտոնական հաղորդագրություններ են տարածում, «այլ գնում են բազմաթիվ վելուծություններ, բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, բազմաթիվ կարծիքներ, հարցազրույցներ եւ այլն, եւ այլն, որոնք ուղղակիորեն եւ կոպտորեն խախտում են հրամանագրի դրույթները». - «Այն դեպքում, որ այն լրատվամիջոցները, որոնք փաստորեն որեւէ խախտում դեռ չէին արել, արգելափակվել են: Եվ փաստորեն նրանց նկատմամբ նախնական գրաքննության մեխանիզմներ են աշխատացվում: Իսկ նախագահի հրամանագրով Հայաստանում գրաքննություն, առավել եւս` նախնական գրաքննություն մտցված չէր»:

Այսինքն, ըստ Բորիս Նավասարդյանի, լրատվամիջոցների միակողմանի սահմանափակում է կատարվել: Առանց հանցանք կատարելու եւ հանցանքը ապացուցելու, մեղադրվել եւ պատժվել են մի շարք լարտվամիջոցներ, ինչի արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարեւոր իրավական սկզբունք` անմեղության կանխավարկածը:

Հարցին, թե որքանով են հատկապես ԶԼՄ-ի եւ ազատ խոսքի սահմանափակումները մեղմացնում ներքաղաքական լարվածութունը եւ ինչ հետեւանքներ կունենան այս միջոցառումները երկրի համար, Նավասարդյանը պատասխանեց. - «Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, առաջինը` որեւէ ձեւով չի նպաստում արտակարգ իրավիճակի համար հիմք ծառայած խնդիրների հաղթահարմանը,… Բացի դրանից, իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են գնալ երկխոսության, համագործակցության եւ համաձայնության հասնել հասարակության տարբեր շերտերի, տարբեր խմբերի հետ, բայց կատարվում է հակառակը, երբ միակողմանի ագրեսիվ քարոզչություն է տեղի ունենում: Եվ վերջապես, այս օրերին կիրառվում են խոսքի ազատությունը, մամուլի հավասարությունը, բազմակարծությունը ճնշելու այնպիսի եղանակներ, որոնք ամբողջատիրական հասարակություններում են միայն կիրառվում»:

azatutyun.net

Posted by Fseon on 03/11 at 05:45 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Ո՞վ է իրականում «փսիխոզ տարածում» ժողովրդի մեջ

Ո՞վ է իրականում «փսիխոզ տարածում» ժողովրդի մեջ
8:03 Yerevan | 4:03 GMT | Tuesday 11 March 2008
http://zhamanak.com/article/8600/
Հ.Մ.

Օրերս լրագրողների հետ հանդիպման եկած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ժողովրդի մեջ «փսիխոզ է տարածում» եւ որպես փսիխոզի դրսեւորում վկայակոչեց խմբակցության անդամների պնդումն այն մասին, ըստ որի իրենք տեսել են, թե ինչպես է «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան ժամը 15: 00-ի սահմաններում վրաերթի ենթարկում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ խմբված մարդկանցից մի քանիսին:

ՀՀ դատախազությունը հերքում է այդ փաստը, իսկ «Ժառանգության» անդամները կանչվել են դատախազություն` ապացուցելու, որ այդ օրն իրոք այդպիսի դեպք է արձանագրվել, եւ որ իրենք դրան ականատես են եղել:

(Երեկ այդ նպատակով դատախազություն էր կանչվել խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը): «Մեր խմբակցության բոլոր անդամները, բոլորս անխտիր, մարտի 1-ին եղել ենք ժողովրդի մեջ, եւ ամեն մեկս գտնվելով մի կետում փորձել ենք հավասարակշռություն մտցնել, փորձել ենք զորքի եւ ժողովրդի մեջ կանգնելով խաղաղեցնել իրադրությունը եւ այսքանից հետո մենք կոչվում ենք փսիխոզ տարածողներ: Ինձ թվում է` փսիխոզի մեջ իրենք են: Ի դեպ, «Վիլիս»-ի կադրերը հենց մարտի 1-ին ցուցադրվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում, այդ եւ այդ օրվա դեպքերը պատկերող բազմաթիվ լուսանկարներ ու տեսաֆիլմերով է ողողված ամբողջ ինտերնետը: Հիմա մենք պետք է գնանք դատախազություն եւ ապացուցենք մեր աչքի տեսածը», - երեկ մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը: Տիկին Բախշյանն, ի դեպ, մասնակցել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված 8 քաղաքացիներից չորսի հոգեհանգստի արարողությանը, այցելել է նրանց հարազատներին ու «Ժառանգություն» խմբակցության անունից ցավակցական երկտող է փոխանցել բոլոր 8 զոհերի հարազատներին: Մեզ հետ զրույցում տկն Բախշյանը պատմեց. «Ցավոք չկարողացա մասնակցել բոլոր զոհվածների հուղարկավորությանը, քանի որ նրանցից միայն չորսի հասցեները կարողացա պարզել: Մասնակցել եմ Զաքար Հովհաննիսյանի հագեհանգստին: Նա 27 տարեկան էր, ամուսնացած չէր, ուներ անդամալույծ հայր, մայրը վաղուց է մահացել, ավագ եղբայրն էլ Արցախյան պատերազմի ժամանակ է զոհվել: Ունի ընդամենը մի քույր, որն ամուսնացած է: Զաքարն էր խնամում անդամալույծ հորը: Այդ ընտանիքի պատմությունը շատ ողբերգական է, խոսքեր չունեմ ասելու: Զաքարը մահացել է հրազենային վնասվածքից: Ի դեպ, նա «Հայլուր»-ի մեկնաբան Արտակ Հերիքյանի մանկության ընկերն է: Զաքարը հանրահավաքներին, որպես կանոն, չի մասնակցել: Զաքարենց տուն այցելելուց հետո տեսա, որ նրանց տան կողքին էլ հոծ բազմություն է հավաքված: Պարզվեց, որ նրանց պատկից հարեւանը` Դավիթ Պետրոսյանը, նույնպես զոհվել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Դավիթը 33 տարեկան էր, ոսկերիչ, շնորհքով, կարգին երիտասարդ, ունի 11 տարեկան տղա` Վարուժան անունով: Աշխատանքից հետո գնացել է միտինգի, բայց ակտիվ մասնակից չի եղել: Հարազատները պատմում են, որ մարտի 1-ին հարեւանի տղաներով որոշել են հավաքվել ու գնալ-մասնակցել Ֆրանսիայի` դեսպանատան մոտ տեղի ունեցող իրադարձություններին: Նրան հողին հանձնեցին Վանաձորում, վանաձորցի էր: Դավիթը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից, փամփուշտն արձակվել է «Մակարով» տեսակի հրազենից: Ես հիացած եմ նրա կնոջ ու մոր բարձր քաղաքացիական գիտակցությամբ, արտակարգ մարդիկ են… Երեկ կինն էր զանգել, ասաց` վիշտս շատ մեծ է, բայց ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում երկրում, ի՞նչ պիտի լինի, ո՞նց պիտի լինի… Այսօր հանդիպելու եմ նրա հետ: Ասեմ, որ «Հայլուրը» նկարահանել է Զաքարի քրոջն ու ցույց տվել: «Հայլուրը» նկարահանելու առաջարկ է արել նաեւ Դավիթի հարազատներին, բայց նրանք քշել են առաջարկ անողներին: Մյուս զոհը` Տիգրան Խաչատրյանը, 23 տարեկան էր, Ավանում էր ապրում: Ուզում էի հանդիպել ծնողներին, սակայն Տիգրանի մայրն ասաց, որ չի ուզում որեւէ մեկին տեսնել, ես էլ ցավակցական նամակը ուրիշի միջոցով փոխանցեցի: (Տիգրան խաչատրյանը հանրահավաքի մասնակից չի եղել, պատահական զոհ է, մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից.- խմբ.): Գրիգոր Գեւորգյանն ապրում էր Կոնդում, 27 տարեկան էր, երկու երեխա ուներ: Նա աշխատանքից տուն վերադառնալիս` երեկոյան ժամը 9-ի կողմերը, զանգահարում է կնոջն ու ասում` ընթրիքի սեղան պատրաստիր, գալիս եմ: Որ ուշանում է, կինը զանգում է ճշտելու ուշացման պատճառը, Գրիգորն էլ ասում է, որ չորս կողմում զինվորներ են ու ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ շուրջկալից: Ժամեր անց Գրիգորի կնոջ եղբայրները գնում են դեպքի վայր ու պարզում, որ Գրիգորը զոհվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից: Նա էլ պատահական զոհ է ու կապ չի ունեցել միտինգավորների հետ: Գոռ Քլոյանը 28 տարեկան էր, ունի երկու երեխա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր եւ ընտրությունների ընթացքից խիստ դժգոհ լինելով սկսել էր գնալ Ազատության հրապարակի միտինգներին: Նրա ընտանիքի անդամները նույնպես շատ բարձր քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերեցին ու, այսպես ասած, հայլուրական հիստերիան նրանց տանը չկար: Արմեն Ֆարմանյանը 27 տարեկան էր, նորից երիտասարդ, մասնակցեցի նրա հոգեհանգստի արարողությանը: Նրանց տան մթնոլորտն իմ այցելության ժամանակ լարված էր, չկարողացա պարզել, թե ինչից է մահացել: Հովհաննես Հովհաննիսյանի հուղարկավորությանը չկարողացա մասնակցել, պարզվեց` թաղումն այլ վայրում են արել: Հարեւանները պատմեցին, որ շատ հանգիստ, օրինավոր, խաղաղ մարդ էր, 42 տարեկան: Միտինգների ակտիվ մասնակից էր, մահացել է հրազենային վնասվածքից: Ընտանիքի անդամներին դեռ չեմ հանդիպել, կհանդիպեմ, երբ վերադառնան: Համլետ Թադեւոսյանի հուղարկավորությանը չենք մասնակցել, սակայն հարազատներին կուսակցության անունից ցավակցական նամակ ենք ուղարկել»: Տիկին Բախշյանը մեր զրույցի ընթացում անդրադարձավ նաեւ իշխանությունների կողմից արվող այն հայտարարություններին, ըստ որոնց մարտի 1-ի դեպքերի ժամանակ զինվորների եւ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել: «Ինչպես ականատեսներից մեկը պատմեց, հին քաղաքապետարանի կողմից զորքը վրա է տվել` այդ տարածքում գտնվող երիտասարդներից մի քանիսին կռվի մեջ ներքաշելու նկատառումով: Զորքը հետագայում հետ-հետ է գնացել, այդ երիտասարդներն էլ որոշել են, այսպես ասած, վախեցնել նրանց` քար ու փայտ են նետել նրանց ուղղությամբ, մինչդեռ վրա տված զինվորականների այդ տակտիկան մի նպատակ է ունեցել` ներքաշել տաքարյուն ջահելներին, հետո կալմեջ անել ու ջարդել: Ի դեպ, Լեոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը` Դվին հյուրանոցի սեփականատեր Վանիկ Թորոսյանի որդին, այդ դեպքերի ժամանակ պատշգամբում կանգնած է եղել եւ վիրավորվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից: Նրա վիճակն այժմ շատ ծանր է: Մեկ այլ բնակչի բնակարանի առաստաղին փամփուշտ է խրվել` ծակելով տան լուսամուտի ապակիները: Եվ այսքանից հետո իշխանությունները պնդում են, որ կրակոցներ չե՞ն եղել»:

Հ.Գ. «Ժառանգություն» խմբակցության անդամները մարտի 2-ին դիմել են ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին` առաջարկելով այդ օրը Հայաստանում սգո օր հայտարարել: Վերջինիս, ինչպես հավաստեց Անահիտ Բախշյանը, դուր չի եկել այդ միտքը: Թորոսյանն ի պատասխան ասել է, որ դա դուրս է ԱԺ-ի իրավասություններից, եւ որ սգո օր հայտարարելու իրավասություն ունի միայն ՀՀ նախագահը` Ռ.Քոչարյանը: 

Posted by Քաղաքացի on 03/11 at 08:24 AM
(1) մեկնաբանությունPermalink

Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»

Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»
8:08 Yerevan | 4:08 GMT | Tuesday 11 March 2008
Աղբյուր. http://zhamanak.com/article/8603/

Էմմա Գաբրիելյան

«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց ժողովրդի վրա, ինչի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում», - համոզված է «ԺԵ»-«ԺԼԱ»-ի զրուցակից` ՀՀՇ հիմնադիր անդամ, 1991-1999թթ. ԱԺ պատգամավոր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

-Պարոն Շահնազարյան. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Ձեր անունը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնյաներ եւ իշխանական լրատվամիջոցներ հնչեցնում էին` կապելով այդ դեպքերի հետ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին Երեւանում, եւ ի՞նչ գնահատական կտաք այդ իրադարձություններին:

- Օգտվելով` մարտի 1-ից հետո ինձ ընձեռված այս առաջին հնարավորությունից` խորապես եւ անկեղծորեն ցավակցում եմ մարտի 1-ին բոլոր զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Իմ անունը շոշափելու առիթով այդ պաշտոնյաներին ձեր թերթի միջոցով ես արդեն պատասխանել եմ (Դ.Շահնազարյանը մեր թերթի մարտի 6-ի համարում ասել էր. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով».- հեղ.): Ինչպես գիտեք, մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները հատուկ ստորաբաժանման զորքերով հարձակում են գործել Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ նստացույցի հազարավոր մասնակիցների եւ նրանց վրանների վրա. ընդ որում, այդ գործողությունները իրականացվել է առանց որեւէ նախազգուշացման: Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության զորքերը մտել են Ազատության հրապարակ Տեր-Պետրոսյանը խոսափողով դիմել է թե նստացույցի մասնակիցներին, թե ոստիկանական զորքերին` ասելով հետեւյալը. «Խնդրում եմ պահպանել հանգստություն. ոստիկաններ են եկել, տեսնենք ինչ են ուզում», այնուհետեւ դիմելով ոստիկաններին Տեր-Պետրոսյանը նշել է` «նստացույցին մասնակցում են կանայք եւ երեխաներ, վրաններում կան կանայք եւ երեխաներ, խնդրում եմ հաշվի առեք դա». դեռ խոսքը չավարտած հատուկ ջոկատայինները մահակներով, վահաններով, էլեկտրաշոկով, հատուկ միջոցներով, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ արցունքաբեր գազ կիրառելով սկսել են հարձակումները, նաեւ` Մաշտոցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի փողոցներում: Դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, տնային կալանքի մեջ գտնվելով, ժամը 11.00-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում արդեն ներկայացրել է:

Ազատության հրապարակի շրջակայքում իրականացված գործողություններից մի քանի ժամ անց, արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում, երբ ես եկա այդտեղ, կարծում եմ` 100 000-ից ավելի մարդ էր հավաքված: Ակնհայտ էր, որ բավական լարված, պայթունավտանգ իրավիճակ էր` հատուկ ստորաբաժանումները զինված էին մահակներով, վահաններով. նաեւ ջրցան մեքենաներ կային, եւ, ի դեպ, զորքերը կանգնած էին ժողովրդից կես կամ մեկ մետր հեռավորության վրա` դեմ առ դեմ: Բացի այդ, հատուկ ստորաբաժանումները ժողովրդին բաժանել էին մի քանի հատվածների. մարդկանց խմբերը միմյանցից կտրված էին, ժողովրդի եւ հատուկ ջոկատայինների միջեւ անընդհատ` հաճախ բավական սուր վիճաբանություններ էին ծագում: Պետք է նկատել, որ մարդիկ արդեն տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան Ազատության հրապարակում, եւ հասարակությունը չափազանց բորբոքված էր, զայրացած. ավելին` այդտեղ կային նաեւ Ազատության հրապարակի դեպքերի ականատեսներ, իրավիճակը իսկապես լարված էր: Պետք է շեշտեմ նաեւ, որ դա ինքնաբուխ հանրահավաք էր` այն չուներ կազմակերպիչներ: Այդ իրավիճակում միայն մեկ խնդիր կար. հարկավոր էր անմիջապես հեռացնել ոստիկանական զորքերը, որովհետեւ այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ հնարավոր էր անգամ առանց հրամանի բախումներ բռնկվեին: Ի դեպ, նշեմ, որ ինքս նկատեցի մի քանի անձանց, որոնք ակնհայտորեն սադրիչներ էին, օլիգարխների, այսպես կոչված` թիկնազորից, որոնց դեմքով բոլորս էլ ճանաչում ենք:

Անմիջապես սկսեցինք խոսել, կարելի է ասել` բանակցել գեներալներ Աֆյանի եւ Գիզիրյանի հետ. ի դեպ, ներկա էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ով իրեն պատշաճ դրսեւորեց` նա եւս ձգտում էր լիցքաթափել լարված մթնոլորտը: Ինչեւէ, գեներալներն առաջարկեցին ժողովրդին «տեղափոխել» Մատենադարան: Ժողովրդի պահանջը մեկն էր. մարդիկ սպասում էին, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ արդեն տեղյակ էին, որ նա գտնվում է տնային կալանքի մեջ: Ի սկզբանե ասեմ, որ ժողովրդին տեղափոխել Մատենադարան անհնար էր, քանի որ ժողովուրդը առանց Տեր-Պետրոսյանի չէր շարժվի այդտեղից, ժողովուրդը կենթարկվեր բացառապես նրա կոչերին եւ, իմիջիայլոց, գիշերը ժամը 3.00-ին ժողովուրդը ցրվեց հենց Տեր-Պետրոսյանի հորդորով: Ապա. ժողովրդի շարժը դեպի Մատենադարան կնպաստեր սադրանքների հրահրման, անկարգությունների մի նոր փուլի մեկնարկին: Եվ հաջորդ կարեւոր հանգամանքը` անթույլատրելի էր, որպեսզի Ազատության հրապարակում տեղի ունեցած այդ դաժան ծեծուջարդից ու բռնություններից հետո 100 000-ից ավել մարդ անցներ Օպերայի շրջակայքով` ուր տեղակայված էր զինուժ եւ տեխնիկա: Երբ գեներալների կողմից առաջարկ եղավ ժողովրդին «տեղափոխել» Մատենադարանի դիմացի հրապարակ, ի պատասխան դրան ես գեներալներին ասացի, որ հարկավոր է ետ քաշել, հեռացնել զորքերը, բացել հատուկ ստորաբաժանումների շղթաները, ինչի արդյունքում ժողովուրդը մասնատվել էր:

Գեներալները համաձայնեցին, ասացին, որ եթե ես հայտարարեմ դեպի Մատենադարան շարժվելու մասին, իրենք զորքերը ետ կքաշեն: Ես ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեցի ժողովրդին` նախ նշեցի, որ սա ինքնաբուխ հանրահավաք է, չունի կազմակերպիչներ, այնուհետեւ հայտարարեցի, որ պետք է շարժվել դեպի Մատենադարանի տարածք: Դրանից անմիջապես հետո զորքերը իսկապես սկսեցին ետ քաշվել, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, սակայն ժողովուրդը շարունակում էր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը եւ ակնհայտ էր, որ որեւէ ուղղությամբ այդտեղից չէր շարժվելու, ինչի մասին ես հայտնեցի գեներալներին: Ի դեպ ասեմ, որ իմ անձնական տպավորությամբ` գեներալներ Աֆյանը եւ Գիզիրյանը շահագրգռված չէին, որ այդտեղ բախումներ ծագեն: Այնուհետեւ նկատեցինք, որ սադրիչների մի նոր խումբ աղմուկ-աղաղակով եկավ Գինու գործարանի կողմից, սկսեցին քարեր նետել, այնուհետեւ ոստիկանական մեքենայի հետ կապված հայտնի միջադեպը եղավ` ես 200 մետր հեռավորության վրա նկատեցի, թե ինչպես ոստիկանության այդ մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ, եւ փառք Աստծո, իմ տեղեկություններով զոհեր չկան, երեք մարդ է վիրավորվել:

- Այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն չտրվեց գալ` իրեն մի քանի ժամ սպասող հազարավոր մարդկանց մոտ: Իսկ դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ:

- Մի պահ հույս կար, որ իշխանությունները խելամիտ կգտնվեն եւ գոնե 15 րոպեով թույլ կտան Տեր-Պետրոսյանին գալ, հանդարտեցնել բորբոքված ժողովրդին: Որ իշխանությունները չգնացին այդ քայլին, դա խոսուն եւ լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նրանք մեծ սադրանք էին կազմակերպում, այն, ինչը եւ տեղի ունեցավ: Այդ անորոշ իրավիճակը պահպանվեց մինչեւ երեկոյան ժամը 21.10-ը` ցուցարարները Գրիգոր Լուսավորչի պողոտայում հավաքվել էին մինչեւ ՌԴ-ի դեսպանատան հատվածը, ինքնակազմակերպվել, բարիկադավորվել էին: ժամը 21.10-ին ՌԴ դեսպանատնից դեպի վերեւ` ձկան խանութի տարածքից պայթյուններ հնչեցին, կարծում եմ պայթուցիկ փաթեթներ էին: Այնուհետեւ սկսվեցին հուժկու ավտոմատային լուսարձակող գնդակների տեւական կրակահերթեր` ցուցարարների գլխավերեւով. դա նույնպես հոգեբանական ակցիա էր, սակայն ժողովուրդը չշարժվեց տեղից` 100 000 մարդ միաբերան վանկարկում էր` «թուրքեր, հեռացեք»: Սակայն Քոչարյանը հրեշավոր սադրանք էր ծրագրել, որն էլ իրականացրեց: Պարզվեց, որ նա սպանդ էր կազմակերպել այլ տեղ` Լեոյի, Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ուր ցուցարարներ չկային եւ չէին էլ եղել: Ցուցարարների գլխավերեւում այդ լուսարձակող գնդակներով կրակահերթերին զուգահեռաբար, ճիշտ այդ պահին սկսվել էին այրվել ավտոմեքենաներ եւ ջարդվել խանութների ցուցափեղկեր Մաշտոցի պողոտայում` շուկայի շրջակայքում: Այսինքն` ցուցարարները այլ վայրում էին, իսկ Քոչարյանը հատուկ գործողություններ էր իրականացնում բոլորովին այլ հատվածում` կրակում էին անցորդների, ժողովրդի վրա, իսկ սադրիչները, քրեածին տարրերը, օլիգարխների թիկնազորի անդամները այրում, ջարդում էին խանութների ցուցափեղկերը: Այսինքն` Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում մինչեւ ՌԴ-ի դեսպանատան տարածքում հավաքված ցուցարարների նկատմամբ Ռ.Քոչարյանը հարձակման իմիտացիա իրականացրեց` լուսարձակող փամփուշտներով ցուցարարների գլխավերեւով սուրացող կրակահերթերով, որպեսզի ցուցարարների համար խլացվեն այն իրական կրակոցները, որոնք մարդկային կյանքեր էին խլում. փաստորեն սպանդ էր իրականացվում Լեոյի, Պարոնյանի եւ Մաշտոցի փողոցներում: Հարց է ծագում` ինչու՞ ժամը 21.10-ին սկսվեցին այդ գործողությունները, կարող էին սպասել մինչեւ գիշերվա ժամը 03.00-04.00-ն, ցուցարարները կհոգնեին, կհեռանային… Ոչ, Քոչարյանի նպատակը մեկն էր` Օպերայի հրապարակում իրականացրած իր բռնությունները մարտի 1-ին նույնացնել արդեն Ֆրանսիայի դեսպանատան իրադարձությունների հետ:

Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց խաղաղ ժողովրդի վրա, ինչ համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում: Սրա ապացուցողական փաստերը բազմաթիվ են եւ շեշտակիորեն ավելանում են` այս մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ է միջազգային հանրությունը: Մեկ հատկանշական փաստ` ինչու՞ են իշխանությունները կտրականապես հրաժարվում, որպեսզի ստեղծվի մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող միջազգային անկախ հետաքննող մարմին… Որովհետեւ դրա կազմակերպիչները իրենք են եւ դրա ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Քոչարյանը. նրան հարկավոր էին զոհեր, գնդակահարվեցին մարդիկ, ովքեր անգամ ցուցարարներ չէին` խաղաղ անցորդներ էին, նրան պետք էր արտակարգ դրություն հայտարարել: Հետեւաբար, մեծագույն այս ողբերգությունը, որը տեղի ունեցավ մարտի 1-ին, անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված, ծրագրված հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես առայժմ չեմ անդրադառնա մարտի 1-ի իրադարձությունների բոլոր մանրամասներին, արդեն հսկայածավալ տեղեկություններ եւ փաստեր կան, որոնք ուղղակիորեն ապացուցում են Քոչարյանի գործած ոճրագործությունը, սակայն արդեն իսկ անվիճելի է, որ Քոչարյանը արյուն թափեց, նպատակ ունենալով այդ արյունը «բարդել» ընդդիմության վրա, սակայն այս անգամ նրա հաշվարկները չարդարացան: Եվ ամենացավալին այն է, որ այդ դեպքերից հետո ոչ միայն սգո օր չհայտարարվեց, այլեւ` նա ցավակցություն չհայտնեց զոհվածների ընտանիքներին. իրեն մտավորական համարող Քոչարյանի նոմենկլատուրայի որեւէ ներկայացուցիչ նույնպես ցավակցություն չհայտնեց, ավելին` ԼՂ-ից ոչ միայն համաժողովրդական Շարժմանը սատար կանգնելու որեւէ արձագանք չեղավ, այլեւ չգտնվեց ցավակցություն հայտնող:

Քոչարյանը իր սահմանափակ, գավառամիտ եւ բացառապես քրեական (կրիմինալ) մտածողությամբ չի գիտակցում մեկ պարզ իրողություն. սա արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը չէ, սա արդեն մեր ժողովրդի` ՀՀ քաղաքացիների պայքարն է. ժողովուրդը սա երբեք չի հանդուրժելու եւ պայքարը իրականում նոր է սկսվում:

Մի ուշագրավ փաստ եւս` մարտի 1-ի երեկոյան ինձ երկու տասնյակից ավելի մարդիկ մոտեցան, ասացին, որ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, բայց որոշել են Ֆրանսիայի դեսպանատան հրապարակ գալ` Ազատության հրապարակում առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններից հետո: Այսինքն` մի կողմում մեր ամբողջ հասարակությունն է, իսկ մյուս կողմում` իշխանությունը: Քոչարյանը ապացուցեց, որ եղել եւ մնում է օտար, որ ինքը օկուպացիոն ռեժիմ է ղեկավարում եւ այժմ այդ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի է ելել ողջ ժողովուրդը, եւ այդ ռեժիմը դատապարտված է: Քոչարյանը գտնվելով անդունդում` փորձում է իր շրջապատին էլ քաշել անդունդը:

Մեկ կարեւորագույն հանգամանք` համաժողովրդական այս Շարժման եւ 1988թ. Շարժման միջեւ զուգահեռներ-ընդհանրություններ անշուշտ կան, սակայն այս Շարժումը, դրականորեն, էապես տարբերվում է 1988թ. Շարժումից. սա Շարժում է հանուն ազատության եւ քաղաքացիական իրավունքների, սա Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների Շարժումն է` հանուն արժանապատվության եւ ազատության հաստատման: Իշխանությունները չեն գիտակցում, որ այսօր գործ ունեն նոր ժողովրդի հետ. սա այն ժողովուրդը չէ, որը մինչ այժմ էր, այս ժողովուրդը գիտի ինչ է անում, եւ զանգվածային ինքնակազմակերպման այն գործընթացները, որոնք ծավալվում են` անշրջելի են: Այս իշխանության ճակատագիրը կանխորոշված է, նրանց չի փրկի ոչ միջազգային հանրությունը (որի դիրքորոշումն իմիջիայլոց կտրուկ փոխվել է հօգուտ հայ ժողովրդի), ոչ կրիմինալը: Ես հպարտ եմ, որ հիմա մենք այսպիսի ժողովուրդ ենք: Եվ բանակը, եւ ոստիկանությունը, եւ գեներալիտետը հստակ գիտակցում են, թե Ռ.Քոչարյանը ինչպիսի արհավիրքի առաջ է իրենց կանգնեցրել, քանի որ այն արյունը, որը թափվել է մարտի 1-ին` ոչ միայն Քոչարյանի վրա է, այլեւ իրենց վրա է, եւ նրանք պիտի գիտակցեն, որ ովքեր Քոչարյանի կողքին են այսօր` նրանք եւս հանդիսանում են այդ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները:

- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը օրերս հրապարակեց իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում բավականաչափ օրինախախտումների փաստեր են ներկայացված, Եվրամիության նախագահության հայտարարության եւ արեւմտյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարությունների ականատեսն ենք վերջին օրերին: Սակայն մյուս կողմից էլ իշխանությունները միջազգային հանրության պահաջները, կոչերը շրջանցելու մարտավարություն են կարծես որդեգրել. օրինակ` ամենահաճախ հնչող հորդորներից մեկը` «բոլոր կողմերի միջեւ երկխոսություն սկսելու» գաղափարն է, որը չի կայանում: Նման իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում` Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու նպատակով:

- Միջազգային հանրության կողմից արձագանքները բազմաթիվ են` միջազգային տարբեր ատյաններից, կազմակերպություններից, կուսակցություններից, անհատներից հսկայական թվով համերաշխության ուղերձներ են ստացվում: Կանդրադառնամ երկուսին. ԵՄ նախագահության հայտարարությունը. կոչ էր ուղղված երկու կողմերին` Տեր-Պետրոսյանին եւ իշխանություններին. հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը այդ հայտարարությունը անվերապահորեն ընդունել է` այդ մասին հայտարարելով Հայաստանի ամենաբարձր ատյանում` Սահմանադրական դատարանում: Մինչդեռ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չկա: Երկրորդ կարեւոր փաստաթուղթը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցն է, որը, ըստ էության, դատավճիռ է այս իշխանությունների համար: Այդ զեկույցից կարելի է բացառապես մեկ եզրակացության գալ` Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է երկխոսությանը` ապա իշխանությունները մյուս թեկնածուների հետ, այսինքն` իրենց ներսում ինչ-որ բանակցություններ են վարում: Այս ընտրությունները հստակ եւ վերջնականապես ցույց տվեցին թե մեր ժողովրդին, թե ամբողջ աշխարհին, որ գոյություն ուներ ընդդիմության մեկ թեկնածու, իշխանության ութ թեկնածու` առանց որեւէ բացառության եւ նույնիսկ այդ պայմաններում Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ է տարել: Այժմ էլ տեղեկատվական բլոկադա են իրականացնում, զանգվածային կեղծիք ու սուտ են տարածում, թույլ չեն տալիս թերթերը տպագրվեն, կայքեր են արգելափակում, ինտերնետն էլ գուցե արգելեն` այս պայմաններում դա էլ չի բացառվում. հետո ի՞նչ պետք է անեն. «սանձել է ուզում հողմերին էս ողորմելին»…

- Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման հարյուրավոր կողմնակիցների, Լ.Տեր-Պետրոսյանի թիմի նկատմամբ մշակվել է քաղաքական հետապնդումների հստակ ծրագիր. այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետագա քայլերը եւ իշխանության հետագա գործողությունները. ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները արտակարգ դրություն հայտարարելուց հետո:

- Ինչպես գիտեք, հարյուրավոր ձերբակալվածներ կան: Տեր-Պետրոսյանն արդեն դիմել է` ամսի 21-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկելով: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանի թիմը, ինչպես եղել է` այդպես էլ շարունակելու է մնալ բացառապես օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա կարծում եմ, որ Քոչարյանը սրանով չի սահմանափակվելու, նա նորանոր սադրանքներ է կազմակերպելու, որպեսզի երկարաձգի արտակարգ դրությունը, ավելին` հաշվի առնելով Քոչարյանի ոչ ռացիոնալ, իրավիճակին բացարձակապես ոչ համարժեք (ոչ ադեկվատ) մտածելակերպը, վստահ եմ, որ նրա ծրագրերում է նաեւ ռազմական դրություն հայտարարելու գաղափարը, որը կարող է իրագործել` օգտագործելով ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք ես չափազանց մտահոգիչ եմ համարում: Չեմ բացառում, որ դեպքերի նման ընթացքի դեպքում նա փորձի ապրիլի 9-ի Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությունն էլ ոչ նպատակահարմար համարել: Իսկ Տեր-Պետրոսյանը այս ամբողջ ընթացքում խախտել է ընդամենը մեկ օրենք, այսպես կոչված` «չարտոնված հանրահավաքներ» է անցկացրել (թեեւ «չարտոնված ցույց, հանրահավաք, երթ» ձեւակերպում գոյություն չունի` հանրահավաքը խաղաղ է, կամ ոչ խաղաղ), մինչդեռ այսօր գոյություն չունի քրեական մեկ հոդված, Հայաստանի ստանձնած մեկ միջազգային պարտավորություն, որը այս իշխանությունները խախտած չլինեն: Ամեն օր ձերբակալվածների, կալանավորների թիվը ավելանում է, շարունակում են ռեպրեսիաները, իշխանությունները ավելի են սրում իրավիճակը: Այսինքն` այս իշխանությունները ապացուցում են, որ Հայաստանում իսկապես ավազակապետություն է, որ այս իշխանությունների հիմքը կրիմինալն է: Ի դեպ, միջազգային հանրությունն էլ արդեն համոզվել է, որ Հայաստանում ավազակապետություն է, եւ որ ԱԺ, ՍԴ, դատարաններ գոյություն չունեն, դրանք ընդամենը ցուցանակներ են:

- Ընդհանրապես, երբ ասում ենք «իշխանություններ», ու՞մ պետք է նկատի ունենալ` Ռ.Քոչարյանի՞ն, թե՞ Ս.Սարգսյանին, եւ մարտի 1-ի դեպքերի պատասխանատուն Ռ.Քոչարյա՞նն է, թե՞ Ս.Սարգսյանը:

- Չեմ ցանկանում նրանց միմյանցից տարանջատել. գոյություն ունի պարագլուխ, որը արդեն կործանված է, իր շրջապատին էլ իր հետ տանում է:

- Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողեց ուժի մեջ, Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ որեւէ այլ վճիռ չէիք ակնկալում ՍԴ-ից, իրո՞ք կանխատեսելի էր այդ վճիռը:

- Ավելի քան կանխատեսելի էր:

- Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրությունը Ձեր կարծիքով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապ ու՞նի, եւ եթե այո` ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:

- Անշուշտ կապ ունի, որովհետեւ Քոչարյանը պատրաստ է ամեն ինչի` նա Ղարաբաղն էլ կզոհի, ժողովրդին էլ է պատրաստ զոհել` հանուն իր անձի. նրա գործողությունները երբեք ադեկվատ չեն իրավիճակին: Իսկ հետեւանքները կարող են շատ ծանր լինել առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի համար: Եթե Քոչարյանի իշխանությունը երկարաձգվի` ԼՂ-ի հարցը արդեն անվերադարձ կլուծվի` գուցե արդեն դե ֆակտո: 

Posted by Քաղաքացի on 03/11 at 08:05 AM
(0) մեկնաբանությունPermalink

Monday, March 10, 2008

ԱՄՆ դիվանագետների գնահատականները

Ջոզեֆ Փենինգթոն. «Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի»:

«Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները դադարեցվեն», - «Ազատութուն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: - «Որքան արագ դա արվի, այնքան արագ Հայաստանը կվերադառնա այն ուղուն, որտեղ մենք նրան ցանկանում ենք տեսնել, այսինքն` ժողովրդավարության ուղուն, որտեղ քաղաքական հայացքներն արտահայտվում են օրինական եղանակով եւ մամուլը ազատորեն տարածում է այդ հայացքները»:

«Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եւ Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում», - նշեց Ջոզեֆ Փենիգթոնը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնակալի տեղակալ Մեթյու Բրայզայի` անցած շաբաթավերջին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արած հայտարարություններին, ամերիկացի դիվանագետը շեշտեց. - «Կարծում եմ, որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած եւ չեն արտացոլում պարոն Բրայզային այցի ընդհանուր էությունը: Մեթյու Բրայզան հստակորեն Հայաստանի իշխանություններին փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի»:

Հարցին, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե մարտի 20-ին արտակարգ իրավիճակը Հայաստանում չվերացվի եւ շարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները, Ջոզեֆ Փենինգթոնը պատասխանեց. - «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց` կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվեն որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»:

Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման հնարավորությունը ակնհայտորեն իրավիճակը մեղմացնող քայլ չի լինի. - «Չենք կարծում, որ դա անհրաժեշտ քայլ է: Հավանաբար դա միայն կսրի լարվածությունը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզայի եւ իր հիմնական ուղերձը նրան, Փենինգթոնի խոսքով, եղել է կառուցողական երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը` որպես քայլ, որը Հայաստանը կվերադաձնի ժողովրդավարական ուղի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ նշմարել են քաղաքական երկխոսության գնալու կամք, եւ կա արդյոք փոխզիջումների դաշտ, ամերիկացի դիվանագետն ասաց. - «Դա գործընթացի մասնակից կողմերի գործն է, բայց երկխոսությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հստակ հասցեագրում ունենա իրական բարեփոխումների, որոնց ձգտում է հայաստանցիների մեծ մասը»:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, «ազատ եւ բազմակարծ մամուլը ժողովրդավարական համակարգի ամենաառանցքային բաղկացուցիչն է». - «Մենք կարծում ենք, որ սահմանափակումները, որոնք արտակարգ դրության պայմաններում տարածվել են էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցների, ինչպես նաեւ ինտերնետային կայքերի վրա, առողջ քայլ չէ եւ Հայաստանն ավելի չի մոտեցնում ժողովրդավարությանը: Սա նաեւ հակաարդյունավետ է, քանի որ եթե չունեք վստահելի տեղեկատվություն եւ ստանում եք հասարակության շերտերում շրջանառվող երբեմն նաեւ սուտ բամբասանքներ, մարդիկ չեն հասկանում` ինչ է կատարվում իրականում, ինչն իր հերթին նպաստում է լարվածության աճին: Որքան արագ բացվեն հաղորդակցության եւ տեղեկատվության այդ ուղիները, այնքան լավ կլինի Հայաստանի համար»:

azatutyun.net

Posted by Fseon on 03/10 at 09:49 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Ալ. Արզումանյանը եւ Ա. Զուրաբյանը ձերբակալված են

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր ձերբակալել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանին եւ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին:

Արզումանյանի եւ Զուրաբյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին ԱԱԾ-ից հեռախոսով փոխանցեց, որ իր պաշտպանյալները ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով («պետական իշխանությունը յուրացնելը») նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:

azatutyun.net

Posted by Fseon on 03/10 at 09:41 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Հերթը հասավ «Ժառանգությանը»

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը հրավիրվել է Գլխավոր դատախազություն:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազություն եւ հարցաքննվել է որպես վկա Հատուկ քննչական ծառայության՝ մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցած գործով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ինքը՝ Ստեփան Սաֆարյանը:

Նա չի մանրամասնել` պատճառաբանելով նախաքննության նյութերի գաղտնիությունը:

azatutyun.net

Posted by Fseon on 03/10 at 03:08 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Ալեքսանդր Արզումանյանը՝ կրկին ԱԱԾ-ում

Ազգային անվտանգության ծառայություն է տարվել Ալեքսանդր Արզումանյանը:

Այսօր օրվա երկրորդ կեսին Ազգային անվտանգության ծառայություն է տարվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է շտաբի խոսնակ Արման Մուսինյանը:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

azatutyn.net

Posted by Fseon on 03/10 at 03:04 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Մարտի 1- այլ տեսահոլովակ


Armenia elections shootings March 1-2 2008
Uploaded by aiip

Շնորհակալություն Armenish-ին այս հղումը տրամադրելու համար

Posted by Fseon on 03/10 at 02:57 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Մարտի 1-յան տեսաերիզ

Posted by Fseon on 03/10 at 10:04 AM
Blogging • (2) մեկնաբանությունPermalink

Փոփոխություն արտակարգ դրության մասին հրամանագրում

Նախագահ Ռ.Քոչարյանը փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին հրամանագրում:

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում:

Ուժը կորցրած են ճանաչվել այն կետերը, ըստ որոնց սահմանվել էր «արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում» եւ «արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում»:

Արտակարգ դրությունը Երեւան քաղաքում հայտարարվել է մարտի 1-ից 20 օրով այն բանից հետո, երբ Հայաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններ տեղի ունեցան:

azatutyun.net

Posted by Fseon on 03/10 at 09:54 AM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Sunday, March 09, 2008

Трагические события в Ереване глазами эксперта

REGNUM

Ответственность за причины трагедии в Ереване несет оппозиция, а за последствия - власти.

“Экс-президент Армении Левон Тер-Петросян, прямо заявивший, что выбрал тактику прихода к власти через разрушение государственных институтов республики, не мог ожидать нежного отношения к своей персоне и к своим соратникам со стороны действующих властей. Он выбрал радикальную линию борьбы и получил жесткий радикальный ответ. Печально, что Тер-Петросян реализовывал свою линию посредством широких народных масс, и потому удар властей пришелся по собственному народу”, - заявил в беседе с корреспондентом ИА REGNUM эксперт по проблемам современной Армении Виктор Якубян, комментируя трагические события в Ереване, когда в результате столкновений манифестантов с силами полиции погибли 8 человек.

Вместе с тем, как отметил Якубян, власть пошла на крайние формы подавления оппозиционного движения, поскольку была озабочена брожением, инициированным усилиями лагеря Тер-Петросяна, среди бюрократического аппарата. “Сами митинги оппозиции были лишь прикрытием для Левона Тер-Петросяна. Истинная борьба была развернута экс-президентом во властных коридорах. Был инициирован процесс вербовки чиновников, перетаскивания их на сторону оппозиции. Мы стали свидетелями беспрецедентного процесса, который мог бы завершиться разрушением государственного строя. Причем, как оказалось, наиболее лояльная Тер-Петросяну масса была сконцентрирована в дипломатическом ведомстве Армении. Роберт Кочарян прямо заявил, что группы переговорщиков из Армянского общенационального движения (АОД) ходят по ведомствам и переманивают на свою сторону чиновников. Когда дело дошло до заместителей министра обороны и генпрокурора, обладающих значительной информацией о деятельности президента и других ответственных лиц, терпение Кочаряна лопнуло”, - продолжил Якубян, добавив, что промедление было чревато для президента, поскольку он был обязан передать своему преемнику выстроенную вертикаль власти в целости и сохранности. “Это очень важная задача для Кочаряна, который изначально намеревался возглавить правительство страны”, - сказал он.

В связи с этим, продолжил Якубян, можно прямо говорить о том, что оппозиция во главе с Тер-Петросяном устроила классическую шахматную вилку - “с одной стороны, она организовала крайне агрессивное наступление на позиции президента и премьер-министра в закулисной бюрократической войне, а с другой, выстраивала редуты на улице”. При этом, считает эксперт, главная ставка делалась именно на разрушение пирамиды власти, о чем и говорил Тер-Петросян. “Таким образом, народ на улицах Еревана выступал в роли своеобразного заложника этой подковерной борьбы”, - сказал Виктор Якубян, добавив, что власть, по сути дела, нанесла удар по обеим угрожающим ей направлениям - “нейтрализовала чиновников-перебежчиков и “убила” заложника”. Эксперт уверен, что власти Армении превысили допустимые масштабы применения силы против народа. “Трупов не должно было быть. Сегодня задача Сержа Саркисяна усложнилась. Госаппарат, может быть, устрашен и подчинен, но доверие народа подорвано окончательно. Более того, сегодня вместо того, чтобы организовать публичные слушания по всем текущим проблемам, привлечь к обсуждениям научную и общественную интеллигенцию, власти организовали медиаблокаду Армении. Перекрываются как внутренние, так и внешние каналы поступления информации, отчего напряжение лишь нарастает. Народ пичкают официальной информацией через ангажированные источники, что неприемлемо”, - заявил эксперт.

Резюмируя сказанное, эксперт считает, что ответственность за причины трагедии лежат на оппозиции во главе с Тер-Петросяном, которому придется отвечать перед законом и властью за свои действия, а за последствия - на президенте страны и его преемнике Серже Саркисяне, которым придется отвечать за свои действия перед народом Армении. Согласно прогнозу эксперта, если после решения Конституционного суда Армении, который рассматривает иск Тер-Петросяна о признании выборов недействительными, радикальная оппозиция продолжит акции протеста, то экс-президент может быть арестован. “Новых выборов не будет”, - уверен эксперт.

http://regnum.ru/news/968930.html

Posted by Fseon on 03/09 at 02:59 PM
Blogging • (4) մեկնաբանությունPermalink

Սեմնեբիին խուզարկել են

Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը շրջափակման մեջ պահող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մանրազնին խուզարկության են ենթարկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակության անդամներին:

Հիշեցնենք, որ Սեմնեբին մարտի 7-ին երկու անգամ այցելե է Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն եւ հանդիպել ՀՀ առաջին նախագահի հետ: Ականատեսների վկայությամբ եվրոպացի դիվանագետն իսկական շոկի մեջ է ընկել այն բանից հետո, երբ խուզարկել են իրեն իր մեքենան եւ պատվիրակության մյուս անդամներին:

Իսկ ահա ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան ըստ նույն աղբյուրի ոչ մի կերպ թույլ չի տվել խուզարկել իր մեքենան: Բրայզան հայտարարել է որպես դիվագետ` իր ունեցած իրավունքների մասին եւ արգելել է կպնել իր մեքենային:

Ի դեպ, այն օրվանից երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ենթարկված է տնային կալանքի, յուրաքանչյուր մեքենա, որ մտնում կամ դուրս է գալիս նրա առանձնատնից, ենթարկվում է մանրազնին խուզարկության:

payqar.net

Posted by Fseon on 03/09 at 02:45 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

FIDH-ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրություն

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, մարտի 7-ին տարածել է հայտարարություն, որտեղ մանրամասն նշելով նախընտրական եւ հետընտրական շրջանում տեղ գտած խախտումները, արձանագրում է.

«2008-ի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Երեւանում մինչեւ մարտի 20-ը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ… արգելված են ամեն տեսակի հրապարակային հավաքները եւ մայրաքաղաքում տեղի ունեցող ամեն տեղաշարժը, պետության հսկողության տակ են առնված զանգվածային տեղեկատվության միջոցների բոլոր հրապարակումները, ժամանակավորապես կասեցվել է այն քաղաքական կուսակցությունների եւ հ/կ-ների գործունեությունը, որոնք խոչընդոտում են «արտակարդ դրության հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը»…:

Այս իրավիճակը ստեղծվեց ոստիկանության ուժերի եւ ընդդիմադիր նախագահական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ ընդհանուրմից հետո, որի արդյունքում 8 մարդ է զոհվել եւ առնվազն 130-ը վիրավորվել են:

Ըստ ԿԸՀ տվյալների, Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունները` ստանալով ընտրողների քվեների 53 %-ը, մինչդեռ Տեր-Պետրոսյանը ստացել է 21.5 %: Բողոքարարները պահանջում են արդյունքների վերանայում…:

ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի առաքելություններն անօրինականություններ էին նկատել քվեարկության ընթացքում, այդ թվում` ընտրողների ահաբեկում, ընտրակաշառքի բաժանման փորձեր, լցոնումներ, խախտումներ ձայների հաշվարկի ժամանակ, սակայն այնուհանդերձ եզարակցրել էին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանում էին ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ չափանիշներին:

Այնուհանդերձ, FIDH-ը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտը Հայաստանում FIDH–ին անդամակցող կազմակերպությունը, ահազանգեր էին ստանում կեղծիքների և խախտումների մասինª ինչպես քվեարկությունից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում և դրանցից հետո: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մասնակցեց «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» թեժ գծի աշխատանքին, որի նպատակը քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդակցությամբ և պաշտպանությամբ ապահովելն էր: Այս անվճար թեժ գիծը սկսել էր աշխատել հունվարի 15–ից մինչև մարտի 15–ը, իսկ ընտրությունների օրը երկրով մեկ գործում էին իրավական շտապ օգնության 40 մեքենա: Արագ արձագանքման յուրաքանչյուր խմբի կազմի մեջ ներգրավված էին մեկական իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ, դիտորդ և լրագրող, ովքեր պիտի փորձեին անմիջապես տեղերում պաշտպանություն և լուսաբանում ապահովել:  Փետրվարի 19–ին թեժ գծով մոտ 475 ահազանգ էր ստացվել զանազան խախտումների վերաբերյալ, և շուրջ 70 զանգերի հետքերով իրավական շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել:
Խաղաղ ցույցերի ազատությունը պարբերաբար ոտնահարվում էր: Օրինակ, փետրվարի 22–ին Արարատի մարզի Արտաշատ–Երևան մայրուղին փակվել էր, և մարդկանց թույլ չտրվեց մասնակցել պրն Տեր–Պետրոսյանի Երևանի հանրահավաքին: Ավելին, ըստ որոշ հայտարարությունների, պետական պաշտոնյաները պարտադրում էին մարդկանց մասնակցել Սերժ Սարգսյանի հանրահավաքին. նման տեղեկություններ են ստացվել թիվ 21, 43, 119, 114, 44, 9, 71, 194 և 68 դպրոցների ուսուցիչներից և աշակերտներից:

Ըստ Երևանի Մամուլի ակումբի և «Թիմ» հետազոտությունների կենտրոնից ստացված տեղեկությունների, կապված նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի հետ, խիստ միակողմանի լուսաբանում է դիտարկվել հեռուստաընկերություններում և հատկապես պետական հեռուստաալիքներում:

Մի շարք քաղաքական ընդդիմախոսներ կալանքի են ենթարկվել տարբեր քրեական մեղադրանքներով:

…FIDH–ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը, որպեսզի լիարժեք ապահովվեն ազատ տեղաշարժվելու, արտահայտվելու, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունները և ազատ արձակվեն կամայական կերպով ձերբակալված բոլոր մարդիկ: FIDH–ը կոչ է անում երկու կողմերին չդիմել բռնության և ներգրավվել արդյունավետ երկխոսության մեջ:
FIDH–ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անմիջապես անկողմնակալ հետաքննություն ձեռնարկել մարտի 1-ին և 2–ին անհամարժեք ուժի կիրառման կապակցությամբ և օրենքի առաջ կանգնեցնել բոլոր մեղավորներին:

Ոչ պաշտոնական թարգմանությունը՝ payqar.net

Օriginal Text

7/03/2008
Armenia
FIDH calls for an immediate end to the state of emergency

On March 1st, 2008, President Robert Kocharian decreed a state of emergency in Yerevan until March 20. The next day, the Armenian parliament confirmed the state of emergency. All public gatherings are banned and any movement within the capital, as well as the media coverage is currently under state control. The building of the opposition news agency A1+ was placed under the control of the police who surrounded it, impeaching the journalists to enter. The media currently issue only information condemning the opposition presidential candidate Levon Ter-Petrossian. Several opposition websites, including http://news.aravot.am, http://www.hzh.am/, http://www.echannel.am/, http://www.lragir.am, are being blocked. The decree also temporarily suspended the activity of political parties and non-governmental organizations which “impede the elimination of circumstances causing the emergency situation”.

This situation follows the violent conflict between police forces and supporters of the opposition presidential candidate Levon Ter-Petrossian, which resulted in eight people dead (according to the Armenian Health Ministry) and at least 130 people wounded, including both protesters and law enforcement agents. Clashes started in the Armenian capital Yerevan after 10 days of peaceful demonstrations in the city center, namely at the Freedom Square where some protesters initiated a tent camp, following the February 19 presidential elections.

According to the Central election Commission, Serzh Sarkisian won the elections with 53 % of the vote, while Levon Ter-Petrossian got 21,5 %. Protesters demanded the reexamination of the results. Addressing some 10,000 supporters in Yerevan on February 26, Serzh Sarkisian appealed to his rival candidates and their supporters to cooperate, and possibly form a coalition government. Levon Ter-Petrossian responded by demanding Sarkisian and outgoing President Robert Kocharian to resign and claimed that he won 65 percent of the vote. On February 25, Mr. Ter-Petrossian lodged a complaint to the Constitutional Court to invalidate the outcome of the February 19 election and for new elections to be scheduled. The court has 10 days to rule on this appeal.

The OSCE and EU election-observation missions noted irregularities during the voting, including intimidation, attempted vote-buying, and ballot-box stuffing, and also during the vote count, but nonetheless concluded that the election was “conducted mostly in line with OSCE and Council of Europe commitments and standards”.

However, FIDH and the Civil Society Institute, FIDH member organization in Armenia, received reports of frauds and violations before, during and after elections. Civil Society Institute participated in the “Legal Initiative: Elections 2008” hotline aiming at providing citizens with free legal advice and protection. This free hotline has been set from January 15 to March 15, and 40 legal assistance ambulances were operating throughout the country on the day of the election. Each rapid response groups’ car included a lawyer, a civic activist, an observer and a journalist tenting to provide protection and coverage directly on the sites. On February 19, the hotline received around 475 alerts on different transgressions, and almost 70 calls were followed by an intervention by the Hotline Ambulances.

Freedom of peaceful protest was regularly violated. For example, on February 22, the highway Artashat (Ararat region)-Yerevan was closed and people were not allowed to participate in the rally of Mr. Ter-Petrossian in Yerevan. Furthemore, State authorities allegedly compelled people to participate in the rally supporting Serzh Sarkisian: such cases were reported by teachers and students from the schools No. 21, 43, 119, 114, 44, 9, 71, 194 and 68.

According to the information received from the Yerevan Press Club and “TEAM” research center on monitoring of the coverage of presidential elections, an extremely one-sided coverage was observed in the TV programmes, particularly on public channels. A number of political opponents were arrested under different criminal charges. On February 25, Suren Sureniants, a member of the political board of the party “Republic”, was detained under Article 225.1 of the Penal Code (organization and conduct of public events violating the order). On February 22, Mr. Gagik Jhangiryan, former Deputy Prosecutor General of Armenia, affirmed his support to Levon Ter-Petrossian’s ongoing protest. On February 23, he was detained with his brother Vartan and their driver, and charged with illegal possession of arms found during a search of his vehicle under Article 235 (illegal possession, transportation or carrying of weapons) and Article 316 (violence against a representative of authorities) of the Penal Code.

The city mayor of Yerevan considered the rally of Ter-Petrossian’ supporters as non-authorised and urged its participants to end the protest as they “disrupted” order in the city. At 6.30 am on March 1st, the police violently attacked the rally, without a warning. The security forces used truncheons, shields, tear gas, and electric stun guns to disperse opposition supporters. Mr. Ter-Petrossian was placed under house arrest after being taken away from the square by the state security service representatives. Two hours later, the police started to beat people gathered near the Freedom Square. Many were arrested, most often without any legal grounds.

In the afternoon people started to gather near the French Embassy. Additional armed forces were brought on the spot, armed with guns, Armored Personal Carriers (AMC) and water cannons. At around 9 pm, the police and armed forces started shooting in the air. In the panic, some people tried to flee and others responded by throwing stones and Molotov cocktails. The clash lasted about 3 hours and resulted in 8 people dead and many wounded. Dozen of vehicles were burnt; windows of the neighboring shops were broken. During the riots, tens of people were arrested, beaten and ill treated by the police. The exact number of detainees remains unknown.

The OSCE Chairman-in-Office, Finnish Foreign Minister Ilkka Kanerva, condemned the use of force against peaceful demonstrators in Yerevan. “I urge the authorities to use maximum restraint. I am troubled that there are reports of casualties. I urge the authorities to release those detained, and I again call on the government and the opposition to engage in dialogue,” the Minister said. On March 2, OSCE sent a special envoy to Yerevan to offer help in mediating the crisis and the EU special envoy Peter Semneby has arrived in Yerevan to try and solve the crisis.

FIDH calls for an immediate end to the state of emergency, for a full respect of the rights to freedom of movement, of expression, of peaceful assembly and for the release of all people arbitrarily detained. FIDH calls both parties not to appeal to violence and to engage in an effective dialogue.

FIDH calls upon the Armenian authorities to launch an immediate and impartial investigation in the disproportionate use of force on March 1st and 2nd, and to bring all perpetrators to justice.

http://www.fidh.org/spip.php?article5317

Posted by Fseon on 03/09 at 02:39 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink

Անդրադարձնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցին…

Իշխանության եւ ընդդիմության արձագանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջանկյալ զեկույցին:

«Հայաստանի իշխանություններն ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը: Հետագա մեր քայլերում մենք կանդրադառնանք այդ փաստաթղթում նշված թերություններին` Հայաստանում ընտրական գործընթացը կատարելագործելու նպատակով»,-այդ մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Վերջինիս խոսքով, արտգործնախարարությունն արձանագրել է, որ զեկույցում տեղ գտած թերությունների մի մասը արդեն իսկ գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները քայլեր են ձեռնարկել դրանց արձագանքելու ուղղությամբ` ընդհուպ մինչեւ ընտրախախտումների համար որոշ պատասխանատուներին քրեական պատասխանատվության ենթարկելը:

Lեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանի կարծիքով, նոր զեկույցը ավելի մեծ փաստական ապացույցների բազա է պարունակում, որոնց պարագայում ընտրությունները ոչ միայն չեն կարող համարվել ազատ ու արդար, այլեւ` կայացած:

«Ներկայացված են ընտրակեղծարարության տարբեր մեթոդներ, խայտառակ խախտումների մասին փաստեր, եւ հստակ ընդգծված է, որ ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմինները շատ դեպքերում ոչ միայն չեն կատարել օրենքով իրենց վերապահված գործառույթները, այլեւ միտունավոր խոչընդոտել են թեկնածուներից մեկի` Lեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց աշխատանքներին»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ընդգծում է այն փաստը, որ միջանկյալ զեկույցում որեւէ դրական բառ որեւէ ընտրական փուլի մասին արձանագրված չէ: «Նրանք, ովքեր կընթերցեն այս զեկույցը, կհասկանան, որ Հայաստանում ընտրական համակարգը սարսափելի համակարգային ախտեր ունի»,-ասում է պատգամավորը եւ հավելում,- «ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի համեմատ` այստեղ գնահատականների խստացումը նկատելի է, ավելի ստույգ` փաստերն են ավելի սահմռկեցուցիչ»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի, ի տարբերություն նախորդ զեկույցի, որտեղ ասվում էր, թե ընտրություններն անցել են հիմնականում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, այս փաստաթղթում ընտրություններին որեւէ գնահատական տրված չէ:

«Սա, կարծում եմ` շատ լուրջ իրավիճակ է ստեղծում Հայաստանում եւ բավականին դժվարին կացության մեջ դնում Սահմանադրական դատարանին, որն այսօր երեկոյան պետք է ընթերցի իր որոշումը»,-ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ի միջանկյալ զեկույցի վերաբերյալ փետրվարի 19-ի ընտրություններում հաղթող ճանաչված Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից որեւէ արձագանք ստանալ չհաջողվեց:

Posted by Fseon on 03/09 at 02:35 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink
Էջ 2 / 7  <  1 2 3 4 >  Last »