Լեւոնի շտաբը՝ կազմալուծված

Ավետիս Ավագյան. «Մենք կաթվածահար ենք»

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը խոստովանել է, որ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները մեծ հարված են հասցրել Տեր-Պետրոսյանի թիմին:

«Ձերբակալվել է ողջ ակտիվը: Մեկուսարանում են Զուրաբյանը եւ Արզումանյանը, թաքնվում է Արամ Սարգսյանը: Մենք կաթվածահար ենք», - ասել է Ավետիս Ավագյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Միաժամանակ, թերթը մեջբերում է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խոսքերը. - «Պայքարը չի ավարտվել: Ժողովուրդը վրդովված է եւ վիրավորված: Մարդիկ ցանկանում են, որ հանրահավաքները շարունակվեն»:

azatutyun.em

Posted by on 03/12 at 04:04 PM

Անուն/ծածկանուն*

Էլ. Փոստ*

Բնակության վայր

URL (եթե կա)

Հիշել անձնական տվյալները

Տեղեկցանել նոր մեկնաբանության դեպքում

Արտագրեք ստորեւ կոդը


<< Դեպի շքամուտք