Սերժը՝ նաեւ ոստիկանապետ
Սերժ Սարգսյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
Նախագահության նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը:
Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության աստիճանը պետք է որոշի ժողովուրդը:
azatutyun.net
