Tuesday, March 04, 2008

ԵՀ պաշտոնյան՝ Երեւանյան դեպքերի կապակցությամբ

Եվրպական Հանձնաժողովի Արտաքին Կապերի եւ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության Կոմիսար Բենիտա Ֆերարո-Ուոլդների հայտարարությունը 2008թ. մարտի 1-ին Երեւանում (Հայաստան) տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ

Ոչ պաշտոնական թարգմանություն (F5-team-ի կողմից)

«Խիստ մտահոգված եմ մարտի 1-ին Երեւանում (Հայաստան) ոստիկանության եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ լուրջ բախումների փաստով: Խորապես ցավում եմ մարդկային կյանքերի ողբերգական կորստով:

Ես առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը հանել արտակարգ դրությունը՝ հայտարարված մարտի 1-ին: Ես դիմում եմ բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի կիրառումից եւ ձեռնարկել բանակցություններ՝ հաղթահարելու քաղաքական անհամաձայնությունները:

Ես նաեւ դիմում եմ Հայաստանի իշխանություններին՝ վերացնել նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժման սահմանափակումները եւ ազատել բոլոր քաղաքացիներին, որոնք ձերբակալվել են խաղաղ հավաքներին մասնակցելու իրենց իրավունքը արտահայտելու համար:»

Statement of Commissioner for External Relations and European Neighbourhood Policy Benita Ferrero-Waldner on riots in Yerevan, Armenia, on March 1, 2008

“I am concerned about the serious clashes between the police and opposition protesters in Yerevan, Armenia, on March 1. I deplore the tragic loss of human lives.

I urge the Armenian government to lift the state of emergency declared on March 1. I call on all parties to refrain from using force and to engage in dialogue in order to overcome political differences.

I also call on the Armenian authorities to lift any restrictions on free movement for former presidential candidate Levon Ter-Petrossian and to release any citizens detained for exercising their right to peaceful assembly.”

Posted by Fseon on 03/04 at 02:35 PM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1