Thursday, March 06, 2008

Human Rights Watch-ի երկու հաղորդագրությունները

Թարգմանությունը պաշտոնական չէ

Առաջին զեկույցը.

ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Արտակարգ իրադրությունը կապանքներ է դնում քաղաքացիական ազատության և ազատ մամուլի վրա


(Նյու Յորք, 2-ը մարտի, 2008թ.) – Հայաստանի ոստիկանությունը Մարտի 1-ին կիրառեց լրացուցիչ ուժ և բռնություն գործադրեց՝ վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքների դեմ դուրս եկած .բողոքող. խաղաղ ցուցարարներին ցրելու համար -այսպես է ասել Human Rights Watch-ն այսօր : Ցուցարարներին ճնշելուց հետո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշում ընդունեց Երևանում մտցնել արտակարգ իրադրություն՝ մինչև 2008 թվականի մարտի 20-ը: Ամբողջ գիշեր Երևանի կենտրոնում գտնվել են զինված ոստիկաններ:

Համաձայն Արմենինֆո լրատվական գործակալության, ոստիկանությունը շրջապատել և կնքել է ընդդիմության A1+ լրատվական գործակալությունը, արգելելով աշխատակիցներին ինչպես ներս մտնել, այնպես էլ դուրս գալ:

«Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնպահ մնար բռնության և ուժի կիրառումից և պարզ դարձներ, որ չի հանդուրժի ոստիկանության կողմից լրացուցիչ ուժի կիրառումը»,- ասաց Հոլի Քարթները՝ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենը:«Քաղաքական ճգնաժամը կառավարությանը քարտ բլանշ չի տալիս իր ուզածի պես պատասխանելու ցուցարարներին» :

Մի քանի ականատեսներ պատմեցին Human Rights Watch-ին, որ Մարտի 1-ին, ժ. 6:30-ին, Հայաստանի ոստիկանության հատուկ ուժերը բռնությամբ ցրել են Երևանի Ազատության հրապարակում արդեն 11-րդ օրն ընթացող հաստատված ընտրակեղծիքների դեմ կազմակերպված հանրահավաքը, ծեծելով ոստիկանական մահակներով և երկաթե ձողերով:

Ոմանք փախուստի դիմեցին, երբ ոստիկանները հարձակվեցին իրենց վրա: Տասնյակ մարդիկ հաղորդել են, որ ունեն ծանր վնասվաքներ, իսկ ավելի քան 100 ցուցարարներ ձերբակալվել են: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով վերջին ամսում հիմնական ընդդիմադիր ուժն էր նախագահական ընտրություններում, գտնվում է տնային կալանքի տակ, քանի որ ոստիկանությունը շրջափակել է նրա տունը: Ընդդիմության ամենաքիչը 6 առաջնորդներ նույնպես ձերբակալվել են մարտի 1-ին՝ ապօրինի ցույցերի կազմակերպման համար:

Ռ.Քոչարյանի մամլո գրասենյակը հաղորդեց, որ արտակարգ իրադրության պայմաններում հանրահավաքներն ու գործադուլները կարգելվեն , իսկ տեղաշարժման ազատությունը , ինչպես նաև ոչ պետական հեռարձակումները խստիվ կկրճատվեն: Երևանում ընդհատվել է ինտերնետային և արբանյակային հաղորդակցությունը:

Առավոտյան, ավելի ուշ՝ ցուցարարները հավաքվեցին Երևանի կենտրոնում, ֆրասիական դեսպանատան դիմաց. Օրվա ընթացքում նրանց քանակությունը նկատելիորեն աճեց, նմանապես և ոստիկանների թիվը: Մի ցուցարար պատմեց Human Rights Watch-ին, որ ոստիականները զինված են ռետինե մահակներով, էլեկտրաշոկի սարքավորումներով և ջրցան հրանոթներով:.Հանրահավաքը դեռևս շարունակվում էր դեսպանատան առաջ, երբ հայտարարվեց արտակարգ իրադրությունը, հետո ոստիկանությունը օդը կրակեց՝ ցրելու համար ցուցարարներին,- հաղորդում են լրատվական կազմակերպությունները:

Ընդդիմության ցույցերը հետևեցին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանին՝ ձայների 53 տոկոսով: Համաձայն պաշտոնական տվյալների, ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել էր ձայների 21.5 տոկոսը: Լևոն Տեր-Պետրոսյանի տասնյակ հազարավոր համակիրներ փետրվարի 20-ին դուրս եկան Երևանի կենտրոնական փողոցները՝ բողոքելու համար ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ և հայտարարելու, որ իրենք համոզված են, որ եղել են ընտրակեղծիքներ:. (http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm). Բողոքը խաղաղորեն շարունակվեց Ազատության հրապարակում հաջորդ 10 օրերի ընթացքում: Որոշ ցուցարարներ հրապարակում վրաններով նստացույցի նստեցին:

Երևանի քաղաքապետը կոչ արեց ընդդիմությանը ավարտել Ազատության հրպարակի ցույցը, քանի որ դրա համար թույլտվություն չկար: Երևանի քաղաքապետարանը փետրվարի 25-ին հանդես եկավ հայտարարությամբ, որ ցույցերը արտոնված չեն և համոզում էր ցուցարարներին դադարեցնել դրանք: Երկու օր հետո հայաստանյան ոստիկանությունը հայտարարություն արեց, որ ստիպողաբար դադարեցվելու են ցույցերը:

Մարտի 1-ին, մոտավորապես 6:30-ին ընդդիմության մի քանի հարյուր համակիրներ գտնվում էին իրենց վրաններում, երբ ժամանեց ոստիկանությունը և սկսեց ցրել նրանց: Տեղեկությունն այն մասին, որ ներքին զորքերը մոտենում են, ցուցարարներին հասավ միայն առավոտյան ժ. 6:00-ից հետո:  Մի 30 տարեկան ականատես, որը պատժվելու վախից չցանկացավ ներկայանալ, պատմեց Human Rights Watch-ին, որ հատուկ նշանակության զորքը՝ մի քանի շարք կազմած, սաղավարտներով, պլաստիկ վահաններով և ռետինե մահակներով՝ սկսեց մոտենալ Ազատության հրապարակի աջ և ձախ կողմերից:  Ականատեսը ասաց, որ ոստիկանությունը, առանց նախնական զգուշացման, ջուր բաց թողեց ցուցարարների վրա, օգտագործել ռետինե մահակներ և էլեկտրական հրիչներ:
«Մարդիկ սկսեցին վազել դեպի Հյուսիսային պողոտա, բայց նրանց հետևում էր ոստիկանությունը» ,- ականատեսը պատմում էր Human Rights Watch -ին:

Ականատեսը եղել է փախուստի դիմողների մեջ իր հոր և փոքր եղբոր հետ, բայց ոստիկանությունը բռնել է նրան թիկունքից ու ծեծել ռետինե մահակով՝ խփելով գլխին ու մեջքին:
«Ես վայրկենապես կորցրեցի գիտակցությունս գլխիս խփելուց հետո և ընկա»,- պատմել ե նա Human Rights Watch - ին: « Հետո, երբ գիտակցության եկա, տեսա, որ եղբայրս ինձ տանում էր հրապարակից հեռու: Գլուխս արյունահոսում էր և գլխարկս ամողջովին պատված էր այրունով»:

Ականատեսի ճակատի աջ մասում 8 կար դնելու անհրաժեշություն եղավ: Նա խորը կապտուկներ ունի իր աջ ձեռքի, մեջքի և ոտքերի վրա: Վախենալով ձերբակալվելուց, նա հրաժարվեց գնալ հիվանդանոց և փնտրում էր բժշկական օգնություն մասնավոր բժշկի մոտ: Նրա հայրը և եղբայրը նույնպես ունեին կոտրվածքներ և կապտուկներ իրենց մեջքի և գլխի վրա, սակայն շտապ բուժօգնության կարիք չունեին:

Հայաստանում մարդու իրավունքներով զբաղվող մի փաստաբան Human Rights Watch-ին հաղորդեց ոստիկանության կատարած նմանատիպ արարքների մասին, որ իրեն էին պատմել ականատեսները:

Ոստիկանության գործողությունները տևել են 15-20 րոպե, Բայց այդ մասին լուրը տարածվելուց հետո ավելի շատ մարդ է ուղղվել դեպի հրապարակ: Առնվազն 2 ականատես առանձին պատմել են Human Rights Watch - ին, թե ինչպես ոստիկանությունը հարձարկվեց, ծեծեց և ձերբակալեց 20-30 հոգուց կազմված խմբերի, ովքեր փորձում էին հավաքվել հրապարակի մոտ:

Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատմեց Human Rights Watch - ին , որ ինքը գնացել է Երևանի կենտրոնի ոստիկանություն մոտավորապես ժամը 9:00-ին և տեսել, թե ինչպես են ոստիկանության մեքենաներով բերել ձերբակալվածներին, նրանց այլ մեքենաների մեջ տեղափոխել և տարբեր տեղեր տարել: Նա այդտեղ կանգել է մոտ 1 ժամ և հաշվել առնվազն 100 ձերբակալվածի: Ըստ Զ.Փոստանջյանի, շտապ օգնության 2 մեքենա նույնպես կայանել էին ոստիկանության դիմաց, դրանցից մեկի մեջ նա տեսել է անգիտակից վիճակում գտնվող մի երիտասարդի՝ դեմքի և մարմնի վրա արյան հետքերով: Նա նկարագրում է նաև մի երեխայի, որն իր կարծիքով կլիներ մոտ 10-12 տարեկան, ծեծի ակնհայտ նշաններով:
Human Rights Watch-ը չկարողացավ պարզել նրանց վնասվածքների պատճառները:

Ըստ Ավետիք Իշխանյանի (Հայաստանի հելսինկյան կոմիտե), ոստիկանությունը ձերբակալել է նաև ընդդիմության մի քանի առաջնորդների՝ Արամ Մանուկյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Հրանտ Բագրատյանին, Վահագն Հայոցյանին և Վահագն Խաչատրյանին, մեղադրելով նրանց չարտոնված հանրահավաք կազմակերպելու քրեական հանցագործության մեջ: Համաձայն ընդդիմության լուրերի «Լրագիր» վեբ կայքի, Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը հետագայում, օրվա ընթացքում ազատ են արձակվել:

Փոստանջյանը պատմել է Human Rights Watch - ին, որ մի լրագրող՝ Գագիկ Շանշյանը, ձերբակալվել է և գտնվում է Երևանի ոստիկանության Զեյթունի բաժանմունքում, բայց անգամ մի քանի ժամ հետո էլ նրա փաստաբանը չի կարողացել նրա հետ հանդիպել:

«Անգամ արտակարգ իրադրության պայմաններում կալանքի տակ գտնվողները և քրեական հանցագորության մեջ մեղադրվողները իրավունք ունեն փաստաբանի հետ հանդիպման»,- ասում էր Քարթները:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (որի մաս է կազմում նաև Հայաստանը) Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնության 9-րդ հոդվածը տալիս է երաշխիքներ , որոնք պետք է ուղեկցեն նրանց, ովքեր կորցրել են իրենց ազատությունը, և փաստաբանի հետ հանդիպումը այդ երաշխիքներից մեկն է:

Պետական տեղեկատվության աղբյուրները ցույց տվեցին ոստիկանական զինամթերքի պաշարներ, որոնք իբր թե հայտնաբերվել են ազատության հրապարակում ցուցարարներին ցրելուց հետո, ներառյալ մահակներ, ատրճանակներ, նռնակներ, և գազի կապսուլաներ: Այդ հաղորդումը կտրականորեն մերժվեց ընդդիմության կողմից:

«Հայաստանյան կառավարությունը հպարտ է, որ ունի ժողովրդավարականի իմիջ», - ասաց Քարթները: «Խաղաղ ցուցարարներին ծեծելը անհարիր է այդ իմիջի հետ և ոտնահարում է այն պարտավորությունները ,որ Հայաստանը վերցրել է մարդու իրավունքների օրենքի շրջանակներում»:

Կարդալու համար Human Rights Watch-ի նորությունների թողարկումը Հայաստանում ընտրությունների հետ կապված բռնությունների մասին, այցելեք
http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
Թբիլիսիում, Գիորգի Գիա (Վրացերեն, ռուսերեն, անգլերեն): +995-77-42-12-35 (բջջ);
Նյու Յորքում Ռեյչլ Դենբեր (Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն): +1-212-216-1266; or +1-917-916-1266 (բջջ):

2-րդ զեկույցը

Հայաստան. ոստիկանության կողմից ցույցերի և անկարգությունների ճնշման արդյունքում քաղաքացիներ են զոհվել
Իշխանությունները պարտավոր են անհապաղ քննել մահացության հանգեցնող ուժի կիրառման փաստը

(Նյու Յորք, մարտ 2,2008) - Հայաստանի կառավարությունը պարտավոր է ձեռնարկել 2008-ի մարտի 2-ին ցույցերի և անկարգությունների ճնշման նպատակով անվտանգության ուժերի կողմից` մահացության հանգեցնող ուժի կիրառման փաստի ահապաղ և անկախ քննություն, հայտարարել է” Մարդու իրավունքների հսկողություն” (ՄԻՀ) կազմակերպությունն այսօր: Բռնությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա արտակարգ դրություն է հայտարարել, կանխելու համար ընդդիմադիր ցուցարարների կողմից հասարակական կարգի խախտման ենթադրյալ վտանգը:

Ըստ Հայաստանի Առողջապահության նախարարության տեղեկատվության` մայրաքաղաք Երևանի կենտրոնում մարտի 1-ին և 2-ին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է առնվազն ութ հոգի: Երևանում տեղաբաշխված ռազմական ուժերն օգնել են ճնշելու բողոքներն ու անկարգությունները: Նախարարությունը տեղեկացնում է նաև 131 վիրավորների (այդ թվում, ծանր) մաին, որոնցից 57-ը ոստիկաններ են: Ըստ լրագրողների և այլ դիտորդների` Երևանից ստացվող հաղորդումների, ցուցարարներից շատերը անհայտ կորած են:
“Հայաստանի կառավարությունը պարտավոր է անհապաղ քննել, թե արդյո՞ք ոստիկանության և բանակի կողմից մահվան հանգեցնող ուժի կիրառումը համապատասխանել է միջազգային ստանդարտներին - ասում է “Մարդու իրավունքների հսկողություն” կազմակերպության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարիչ Հոլլի Քարթնըրը - հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնելիս, կառավարությունը կարող է մահվան հանգեցնող ուժ կիրառել միայն կյանքի պաշտպանության հույժ անհրաժեշտության պարագայում:”

Բողոքները սկիզբ են առել այն ժամանակ, երբ փետրվարի 20-ին նախագահության ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրները դուրս ելան փողոց Երևանի կենտրոնում` մերժելու ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքները, որոնք իրենք կեղծիք են համարում:

(http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm).

Հետագա 10 օրերի ընթացքում խաղաղ բողոքներ էին ընթանում Ազատության հրապարակում, որտեղ որոշ ցուցարարներ գտնվում էին մշտապես` վրաններում: Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանի անվտանգության ուժերը բռնությամբ ցրել են մարդկանց:

Ցուցարարներից և ականատեսներից շատերը պատմել են ՄԻՀ-ին, որ բռնություննրն սկսվել են մարտի 1-ի երեկոյան, երբ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության` ցրվելու հրահանգին: Ոստիկանությունը ծրագծող փամփուշտներով (tracer bullets) կրակահաերթեր է արձակել, որնք էլ, ինչպես ենթադրվում է, հանգեցրել են մահացության առաջին դեպքերին, այդ թվում, ցուցարարներից մեկի մահվանը:

Մարտի 1-ի առավոտից ցուցարարներն սկսել են հավաքվել Երևանի կենտրոնում, Ֆրանսիական դեսպանատան մոտ: Օրվա ընթացքում նրանց թիվն զգալիորեն ավելացել է, ավելացել է և ոստիկանության քանակը: Դիտորդները հաղորդում են, որ ոստիկանությունը զինված է եղել ռետինե մահակներով, էլեկտրոշոկի սարքերով, բրանդսպոյտներով, և որ ռազմական ուժերը ժամանել են զրահապատ մեքենաներով: Տեղում եղած լրագրողները պատմում են, որ ժողովուրդն սկսել է պատրաստվել դիմադրելու անվտանգության ուժերին, զինվելով քարերով, փայտե և երկաթե ձողերով: Ցուցարարներից մեկն ասել է, որ մարդիկ մոտակա զբոսայգու նստարաններն ու ցանկապատերն են օգտագործել, երկաթե և փայտե ձողեր ձեռքբերելու համար:

Երեկոյան 5-ին կամ 6-ին մի քանի տասնյակ հազարավոր ժողովուրդ է հավաքվել ֆրանսիական դեսպանատան մոտ: Ցուցարարներից մեկն ասել է, որ մարդիկ ցանկանում էին շարժվել դեպի Լևոն Տեր-պետրոսյանի տունը, քանի որ վերջինս գտնվում է տնային խիստ կալանքի տակ, և տունը շրջապատված է ոստիկանությամբ: Ցուցարարները, սակայն, բարիկադներ են կառուցել իրենց գտնված վայրում, օգտագործելով ավտոմեքենաներ և ավտոբուսներ:

Ականատեսները պատմում են, որ ուժգին բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ ծրագծող փամփուշտից սպանվել է մի ցուցարար: Վրդովված ցուցարարները վրեժի կոչերով հարձակվել են անվտանգության ուժերի վրա: Տեղացի մի դիտորդ, որը դիտել է դեպքի տեսապատկերը, պատմել է ՄԻՀ-ին, թե ինչպես ցուցարարները բարձրացրել են մահացած մարդու (շուրջ 50 տարեկան) մարմինը և դրել մի ավտոմեքենայի վրա: Ականատեսները հաղորդում են, որ ցուցարարները դրանից հետո հարձակվեցին ոստիկանության վրա, և ոստիկաններն ընկրկեցին: Մի ցուցարար պատմել է ՄԻՀ-ին, որ երիտասարդ ցուցարարների մի խումբ հետ է մղել ոստիկաններին, այրել է ոստիկանական մեքենան և ջարդել խանութի ապակիները:

Մոտակայքում գտված մարդիկ պատմել են ՄԻՀ-ին, որ կրակոցների ձայներ են լսել: Մի տեղացի ականատես, որը բախումները պատկերող տեսանյութ է դիտել, պատմել է ՄԻՀ-ին. “Ես տեսա արյան առատ հետքեր, մարդկային մարմնի մասեր, մի քանի դիակ… առնվազն ութ ոստիկանական մեքենա էր վառվում… բազմաթիվ վիրավորներ կային, որոնք օգնության էին կանչում և ջուր էին խնդրում, բազմաթիվ մարդիկ, գլխի բաց վերքերով, ասում էին, որ ոստիկանությունն է հարձակվել իրենց վրա… Ես տեսել եմ նաև վիրավոր ոստիկանների, արյուն, արյան ծով:”

“Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ծայր աստիճան դժվարին կացության մեջ են եղել, ասում է Քարթնըրը, բայց նրանք, միևնույնն է, պարտավոր են հետևել մահվան հանգեցնող ուժի կիրառման ստանդարտներին:”

Միացյալ ազգերի` իրավապահպան մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառության վերաբերյալ հիմնարար սկզբունքները կոչում են իրավապահպան պաշտոնյաներին գրգռված զանգվածների դեմ հրազեն կիրառել միայն այն դեպքում, երբ պակաս վտանգավոր միջոցներն անկիրառելի են և միայն նվազագույն անհրաժեշտ չափով: Մահվան հանգեցնող ուժի կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ առանց դրան վստահաբար հնարավոր չէ կյանքի փրկությունը, և երբ պակաս ծայրահեղ միջոցներն անբավարար են կյանքը փրկելու համար:

“Մարդու իրավունքների հսկողությանը” խորապես մտահոգում են լրագրողներից և տեղի դիտորդներից ստացած զեկույցներն այն մասին, որ ցուցարարներից շատերն անհայտ կորած են: Ներկա հատուկ դրության պայմաններում, լրատվամիջոցների խիստ սահմանափակման պարագայում ընտանիքի անգամների համար դժվար է տեղեկություն ստանալն իրենց իրենց կորած հարազատների մասին:

“Հայաստանի իշխանություննրը պետք է անհապաղ հրապարակեն զոհերի ցուցակը, ինչպես նաև կալանվածների և ձերբակալվածների անունները, ասում է Քարթնըրը, բացի այդ, իշխանությունները չպիտի օգտագործեն հատուկ դրությունը տեղեկատվության ազատության անհիմն սահմանափակումներ կատարելու համար:”

Համաձայն “Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին” միջազգային կոնվենցիայի (ՔՔԻՄԿ), որը ստորագրել է Հայաստանը, պետություններն իրավունք ունեն հայտարարված հատուկ դրության ընթացքում սահմանափակելու որոշ ՔՔԻՄԿ իրավունքներ այն դեպքում, երբ հայտարարված է “ազգի գոյությունը վտանգող հատուկ դրություն”: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն, եթե իրավիճակն անխուսափելիորեն պահանջում է այդպիսի սահմանափակումներ: Պետությունները պարտավոր են բոլոր հանգամանքներում երաշխավորել կյանքի իրավունքը, կտտանքների և հալածանքների արգելքը, անձի ազատության և ապահովության իրավունքը, արդար դատավարության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, ինչպես և մյուս իրավունքները:

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան նույնպես երաշխավորում է նույն իրավունքները:

“Մարդու իրավունքների հսկողության” լրատվությունը` մարտի 1-ի առավոտյան ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից գերառավել ուժի կիրառման վերաբերյալ, տես` http://hrw.org/english/docs/2008/03/02/armeni18189.htm

Մարդու իրավունքների հսկողության” լրատվությունը` Հայաստանում ընտրությունների ընթացքում կիրառված բռնությունների մասին տես`
http://hrw.org/english/docs/2008/02/21/armeni18128.htm
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրեմ կապվեք`

Թբիլիսիում` Գիորգի Գիա (Վրացերեն, ռուսերեն, անգլերեն): +995-77-42-12-35 (բջջ);
Նյու Յորքում` Ռեյչլ Դենբեր (Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն): +1-212-216-1266; or +1-917-916-1266 (բջջ):

Աղբյուր

Posted by Fseon on 03/06 at 11:02 AM
Blogging • (0) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1