Thursday, March 13, 2008
Նախազգուշացում ՀՄԿ-ից
Հազարամյակի Մարտահրավերի Կորպորացիան նախազգուշացնում է ՀՀ Նախագահին. մեր հանարապետությունում բռնությունների, արտակարգ դրության պահպանման, ազատ խոսքի խախտման եւ ընդհանուր առմամբ, ժողովրդավարական ուղուց մեր երկրի շեղման դեպքում կդադարեցվի 235.6 միլիոն դոլարանոց ֆիանանսական հոսքերը դեպի Հայաստան:
MCC is concerned about the conduct of the recent election in Armenia and the post-election situation, including recent violence, the imposition of a state of emergency, and restrictions on the freedom of assembly and the press. On March 11, 2008, MCC CEO John Danilovich sent a formal letter to Armenian President Robert Kocharian, warning that the government’s actions could have negative effects on the country’s eligibility for MCC funding. MCC is presently reviewing the operational aspects of its ongoing work in the country in light of these events, and is closely monitoring the situation with government and donor colleagues.
Regarding the situation, MCC CEO John Danilovich stated,
“As a friend and major proponent of long-term economic growth, stability, and democracy in Armenia, we have an obligation to ensure that our programs operate in the democratic environment for which their funding was granted. MCC signed its $235.6 million compact with the people of Armenia based on the country’s continued policy performance. A demonstrated commitment to democratic practices plays an integral role in maintaining eligibility for MCC funding.”
MCC compact eligibility is based on a country’s performance based on a set of 17 independent eligibility indicators. As part of MCC’s unique approach to government assistance, partner countries must adhere to these indicators in order to receive funding for a large-scale poverty reduction grant, or MCC Compact.
ՀՄԿ գործադիր տնօրեն պարոն Ջոն Դանիլովիչի՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին հասցեագրված նամակի բնօրինակը կարող եք վարբեռնել այստեղից:
mcc.gov
Ահա, թե ինչ է գրում Ազատություն ռ/կ-ը վերոնշյալ իրադարձության վերաբերյալ
Ջոն Դանիլովիչ. «Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորման վրա»
Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորման վրա, հայտնել է ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում:
«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, եւ այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա:
Դանիլովիչը նաեւ հայտնում է, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները այդ իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը, եւ ուշի-ուշով հետեւում է իրադրությանը ԱՄՆ-ի կառավարության եւ դոնոր գործընկերների հետ միասին:
«Որպես Հայաստանի բարեկամ եւ երկարաժամկետ տնտեսական աճի, կայունության եւ ժողովրդավարության ջատագով` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան պարտավորություն ունի հաստատելու, որ մեր ծրագիրը գործում է ժողովրդավարական միջավայրում: Կորպորացիայի համաձայնագիրը Հայաստանի ժողովրդի հետ 235,6 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ հիմնված է երկրի քաղաքական ցուցանիշներով ձեւավորվող շարունակական ընթացիկ կատարողականի վրա», - փաստել է Ջոն Դանիլովիչը:
Անդրադառնալով Դանիլովիչի նամակին, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր չի բացառել, որ Հայաստանի ֆինանսավորումը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով կարող է կասեցվել:
ՙ«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի պայմանագիրը, որը մենք ստորագրել ենք, շատ հստակ դրույթներ ունի` տնտեսական ոլորտից մինչեւ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն: Եթե դրանցից մի քանիսում մենք կանաչից անցնենք կարմիրի, իհարկե, կարող է այդ օգնությունը կասեցվի, սառեցվի առնվազն: Դա ես չեմ բացառում: Կախված է նրանից, թե Միացյալ Նահանգները այս ամենը ինչպես է գնահատում», - ասել է Վարդան Օսկանյանը:
azatutyun.net
