Thursday, March 13, 2008

Ասողին լսող է պետք

Հեյկի Տալվիտիեն կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը եւ երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնացը կոչ է անում Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը եւ երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ բանագնացը Հայաստանում, դեսպան Հեյկի Տալվիտիեն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ իրադրությունը եւ երկխոսություն սկսել ընդդիմության հետ` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով լարվածությունը կարգավորելու համար:

Տալվիտիեն ասել է, թե Հայաստանի կառավարության շահերից է բխում` գործել հիմա ճգնաժամը կարգավորելու համար:

«Ընտրված նախագահի պաշտոնամուտի արարողությունը մոտենում է: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է վերջ տա արտակարգ դրությանը եւ սկսի իրական քաղաքական երկխոսություն ընդդիմության հետ», - ասել է Հեյկի Տալվիտին այսօր Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի առջեւ իր զեկույցում:

azatutyun.net

Posted by Fseon on 03/13 at 02:55 PM
Blogging • (3) մեկնաբանությունPermalink
Էջ 1 / 1